ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է

Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է
16.09.2025 | 12:45

Առաջին լուսանկարում Թուրքիայի Հանրապետության նախագահի զինանշանն է (Türkiye Cumhurbaşkanlığı Forsu)։

Դրա վրայի 16 փոքր աստղերը ներկայացնում են թյուրքական ցեղերի կողմից պատմական տարբեր շրջափուլերում և տարածքներում ստեղծված պետական միավորները։ Դրանց շարքում է, օրինակ, Օսմանյան կայսրության խորհրդանիշը։ Այն նույն պետության, որը ոչ միայն գրավել է նաև այսօրվա Հայաստանի մի մասը, այլև կազմակերպել է Հայոց ցեղասպանությունը, Համիդյան ջարդերը, Ադանայի կոտորածը և այլն։

Երկրորդ լուսանկարում Թուրքիայի նախագահի պատվո պահակախումբն է՝ 16 հոգի, ովքեր դիմավորում են պետական այցով այդ երկիր ժամանած պաշտոնյաներին։

16 զինվորներն ու իրենց ձեռքի դրոշները նույնպես խորհրդանշում են վերոնշյալ թյուրքական պետությունները։

Երրորդ լուսանկարում գործընկերների հետևում երևում է նույն այդ զինանշանը։

Թուրքիայում այս ու բազմաթիվ այլ խորհրդանիշներ չեն փոխելու։ Էնպես որ, Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության։ Թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ